Քրդական ուժերը լիակատար վերահսկողության տակ են վերցրել Սարի Քանիյա քաղաքը: Երեկ կեսօրից հետո թեժ մարտեր են ընթացել, որի արդյունքում քրդերին հաջողվել է մտնել քաղաք, որտեղ գտնվում էին թուրքական բանակի աջակցությունը վայելող ռազմական խմբավորումները:
Իրաքը և Իրաքյան Քրդստանը Սիրիայի հետ սահմանին զորք են կուտակել, քանի որ մտավախություն կա, որ ավելի քան 13 000 ԻՊ-ի զինյալներ, ովքեր փախել են բանտերից թուրքական բանակի հրետակոծությունների արդյունքում, կարող է հատեն սահմանը և անցնեն Իրաք: