2019 թ-ի հոկտեմբերի 9-ին Թուրքիան արդեն երրորդ անգամ Սիրիայի տարածքում սկսեց ռազմական խոշոր օպերացիա, որն ուղղված է տեղի քրդերի դեմ...
Հիշեցնեմ, որ 2011 թ-ից Սիրիայում սկսված ահաբեկչական պատերազմից ի վեր, երբ սիրիաբնակ քրդերը սկսեցին համագործակցել ԱՄՆ-ի հետ և 2014-16 թթ-ների կարողացան ահռելի մեծ տարածքներ իրենց վերհսկողության տակ վերցնել, Թուրքիան դա դիտարկեց իր ազգային շահերի դեմ ուղղված քայլեր և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ բանակցությունների շնորհիվ ստացավ վերջիններիս հավանությունը և ռազմական գործողությունների միջոցով կարողացավ ստանալ այն՝ ինչ ցանկանում էր... Իսկ դա Սիրիայում գոյություն ունեցող քրդական անկլավների միավորումը թույլ չտալն է...
2016 թ-ի օգոստոսի վերջին ԱՄՆ-ի թույլտվությամբ Անկարան նախաձեռնեց "Եփրատի վահան" ռազմական օպերացիան և քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից գրավեց Ազազը, Ալ-Բաբը և Ջարաբլուսը՝ ձախողելով քրդերին իրենց կողմից վերահսկվող քրդաբնակ նախկին անկլավներ Քոբանիի, Ջազիրայի և Շահբայի արդեն միասնական տարածաշրջանին միավորել երկրի հյուսիս-արևմուտքում գնտվող Աֆրին քրդաբնակ անկլավը...
2018 թ-ի հունվարի 20-ից մարտի 24-ը Անկարան արդեն Մոսկվայի հետ համագործակցության շնորհիվ կարողացավ ամբողջությամբ քրդերից գրավել Աֆրինի քրդաբնակ անկլավը... Իսկ արդեն սույն թվականի հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի հետ նախապես համաձայնեցված "Խաղաղության ակունք" ռազմական օպերացիայի արդյունքում Անկարան նախատեսում է "քրդազերծել" Թուրքիայի և Սիրիայի հյուսիսային ու հյուսիսարևելյան սահմանի երկայնքով գտնվող սիրիական բնակավայրերը և այս պահին արդեն իր վերահսկողության տակ է վերցրել թուրք-սիրիական սահմանին գտնվող Թել-Աբյադ, Ռաս ալ-Այն քաղաքները և մոտ երկու տասնյակ գյուղեր... Այս բոլոր ռազմական օպերացիաները ոչ թե լոկալ՝ Սիրիայում գործող YPG-ի և PYD-ի քրդական զինյալ խմբավորումների հեռացումն է թուրք-սիրիական սահմանից կամ միայն Էրդողանի նեոօսմանականության և նեոպանթյուրքիզմի քաղաքականության առաջ տանելն է, այլ ավելի գլոբալ հարց է լուծվում՝ չեզոքացվում է Մեծ Քրդստանի ստեղծման վտանգը...
Մերձավոր Արևելքում վերջին երկու տասնամյակում տեղի ունեցած գործընթացների արդյունքում Իրաքում (6,5 միլիոն) և Սիրիայում (մոտ 2,2 միլիոն ) բնակվող քրդերն այդ երկրների տարածքում ձևավորել էին ինքնավարություններ, որոնք, չվերահսկվելով համապատասխանաբար Բաղդադի և Դամասկոսի կողմից, գրեթե անկախացել էին և սերտ համագործակցելով միմյանց հետ' սպառնալիք էին ստեղծում Թուրքիայի և Իրանի համար, որոնց քրդաբնակ շրջանները սահմանակից են նույն Իրաքի և Սիրիայի քրդաբնակ շրջաններին... Անկարան և Թեհրանը միշտ բացասաբար են վերաբերվել Իրաքում և Սիրիայում քրդերի կենտրոնախույս շարժումներին և, չնայած միմյանց միջև եղած բազմաթիվ տարաձայություններին, համագործակցել են իրար հետ այս հարցում...
Թուրքիան սարսափում է այն մտքից, որ իր երկրի արևելքում՝ պատմական Արևմտյան Հայաստանում, կոմպակտ բնակվող մոտ 14,4-18 միլիոն քրդերը, որոնք շատ վաղուց պայքարում են սեփական պետություն ստեղծելու համար' կարող են միավորվել Իրանի արևմուտքում կոմպակտ բնակվող մոտ 6,5 միլիոն քրդերի հետ և, վարակվելով Իրաքի և Սիրիայի քրդերից, "անկախացման բացիլով" միավորվել վերջիններիս հետ՝ ստեղծելով միասնական Մեծ Քրդստան, որի բնակչության մոտ 80 տոկոսը՝ 40 միլիոնը կլինեն քրդեր...
Առաջին հարվածը Մեծ Քրդստանի ձևավորման դեմ տեղի ունեցավ 2017 թ-ի սեպտեմբերին 25-ից հետո, երբ Իրաքյան Քրդստանում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքում պաշտոնական Էրբիլը որոշեց անկախանալ... Դրա դեմ դուրս եկավ ոչ միայն Բաղդադը, այլև Իրաքի հարևանները, Թուրքիան և Իրանը, որոնք կտրուկ դեմ արտահայտվեցին Իրաքյան Քրդստանի անկախացմանը՝ վախենալով դոմինոյի էֆեկտից... Այդ ժամանակ ևս Իրաքյան Քրդստանին հովանավորող Վաշինգտոնը մի կողմ քաշվեց և մեկ ամիս տևած մինի-պատերազմի արդյունքում Էրբիլը պարտվեց Բաղդադին... Ավելին' Իրաքյան Քրդստանի բնակչության բարեկեցությունը "վերահսկելու" նպատակով իրաքյան զորքերը քրդերից գրավեցին Քիրքուքը և նրա հարակից շրջանները, որտեղ գտնվում են Իրաքի ամենամեծ նավթի հանքերը... Այդ իրադարձությունները մեծ հարված էին քրդերին և քրդական այն ուժերին, որոնք հավատում էին, որ կարող են "դրսի" հովանավորների միջոցով ձեռք բերել անկախություն...
Սիրիայում այժմ տեղի ունեցող իրադարձությունները մինչ այդ Թուրքիայում, նույն Սիրիայում և հետագայում Իրաքում բնակվող քրդերի դեմ կազմակերպված ռազմական օպերացիաների շղթայի մի մասն էին, որոնց նպատակն է թույլ չտալ նոր երկրի՝ Մեծ Քրդստանի առաջացումը... Քրդական հարցում շահագրգիռ կողմերի՝ Դամասկոսի և Թեհրանի հակաթուրքական հռետորաբանությունը բլեֆ է... Ասադի կառավարության և Թեհրանին հեռահար շահերից դուրս գալով ձեռնտու է Անկարայի ագրեսիան սիրիական քրդերի դեմ... Մոտակա շահերից դուրս գալով' կարող ենք արձանագրել, որ թուրքական զորքերը դեռ չեն հեռանա իրենց կողմից գրավված Աֆրինից, Ջերաբլուսից, Ալ Բաբից, Ռաս ալ-այնից, Թել-Աբյադից և այլ բնակավայրերից, որոնք դեռ չեն գրավվել այս վերջին ռազմական օպերացիայի ընթացքում...Օգտվելով ստեղծված իրավիճակից սիրիական կառավարական զորքերն արդեն են առաջ շարժվել դեպի թուրք-սիրիական սահմանին գնտվող Քոբանի՝ այդպիսով իրարից կտրելով երկու երկրների սահմանների երկու կողմում բնակվող քրդերին միմյանցից....
Ինչ վերաբերում է Վաշինգտոնին և Մոսկվային, ապա նրանք իրենց սեփական հեռավար խաղն են խաղում... Պաշտոնական Վաշինգտոնի համար կարևոր է դավաճանված քրդերի միջոցով իր վերհսկողությունը պահպանել Սիրիայի արևելքում գտնվող նավթային հանքերի նկատմամբ, իսկ Մոսկվան էլ ցանկանում է երկարատև մնալ սիրիական Տարտուսում և Լաթակիայում, ինչպես նաև վերահսկել Եփրատից արևմուտք ընկած նավթային և գազի հանքերը...
Վաշիգտոնի պարագայում ևս մեկ բան պարզ է. ԱՄՆ-ի համար Թուրքիան ոչ միայն ՆԱՏՕ-ի դաշնակից է, այլև անփոխարինելի ռազմավարական գործընկեր Մերձավոր Արևելքում...
Հ.Գ. Ինչպես այժմ քրդերը, 20-րդ դարի սկզբին հայ ժողովուրդը դարձավ խոշոր տերությունների մեծ խաղի զոհը, որի արդյունքում մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքն իր ողջ բնիկ բնակչությամբ... Ի դեպ, 20-րդ դարի սկզբին, երբ քրդերը թուրքերի հետ ջանադրաբար ցեղասպանության էին ենթարկում հայերին, հայ մտավորականները նախազգուշացնում էին քրդերին, որ հայերին ոչնչացնելուց հետո հերթը կհասնի քրդերին... 100 տարի անց մեր պատմական հայրենիքն իրենց հայրենիք հռչակած քրդերը ցեղասպանության են ենթարկվում իրենց վաղեմի դաշնակից թուրքերի կողմից...
Հուսամ նաև, որ քրդերի հետ տեղի ունեցող իրադարձությունները դաս կլինեն որոշ "դուխով" և "հզոր" տաք գլուխների համար...
Չի բացառվում, որ լրագրողների հարցին, թե ինչու ԱՄՆ-ն չի օգնում արևմտամետ Հայաստանին հարևան երկու բարաբրոսների դեմ պատերազմում, Սպիտակ տան "X" ղեկավարը հիշի, որ Կորեական և Վիետնամական պատերազմների ժամանակ Հայաստանը, լինելով ԽՍՀՄ մաս, իրենց դեմ է պայքարել և նրանք նպատակ չունեն օգնելու ԱՄՆ-ի նախկին թշնամուն...
Թուրքերը Սիրիայում թաղում են Մեծ Քրդստանը
11:15 - 14.Հոկտեմբեր.2019
Առաջարկում ենք նաև
03/07/24 11:01
Արցախում հիմնովին ավերվել են Մեխակավանի Զորավոր Սբ․ Աստվածածին, Բերձորի Սուրբ Համբարձման և Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները
25/01/24 13:59
Ադրբեջանցիներն ու թուրքերը կարո՞ղ են ՀՀ-ում անշարժ գույք գնել. հարց՝ Կադաստրի կոմիտեի նախագահին
16/02/23 17:14
«Վերջ տվեք Սիրիայի դեմ պատժամիջոցներին». Արամ Ա-ն Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
13/02/23 14:22
Սիրիայում և Թուրքիայում հազարավոր շենքեր տապալած երկրաշարժից փրկվածների որոնումները շարունակվում են․ կան փրկվածներ
11/02/23 16:21
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստների թիվը գերազանցել է 24 հազարը
10/02/23 12:15
Սիրիայում երկրաշարժից վնասվել է հայկական սրբատեղին՝ Սուրբ Աննա եկեղեցին․ արձագանքել է Արամ Ա-ն (լուսանկարներ)
07/02/23 14:15
Սիրիայում բարդ իրավիճակ է. Սիրիայում ՀՀ դեսպան (տեսանյութ)
06/02/23 15:05
ՀՀ-ն պատրաստ է օգնություն տրամադրել Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքների վերացման համար
06/02/23 11:00
Սիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան