Ոչ մեկը չի ուզում բացատրի դրա հետևանքները:
Արցախը անկախացել է Ադերբեջանի կազմում և Խորհրդային Ադրբեջանի չեղարկման ժամանակ:
Սա միակ, միջազգայներով ընդունված ակտն ու ձևն է, ինչը հստակ իրավական ուժ ունի աշխարհում:
Սա մերժում են ադրբեջանցիները,բայց կգա ժամանակը և էս տարբերակն է հիմք լինելու վերջնական անջատման համար: Մյուս բոլորը՝ այս կան այն կերպ ստատուս քվոն պահելու տարբերակներն են: Կլինենք ուժեղ, կպահենք մինչև պատերազմի ավարտ:
Երբ մենք ասում ենք Արցախը Հայաստան է ու վերջ, մենք ավտոմատ հայտնվում ենք Արդրբեջանի դեմ պատերազմողի կարգավիճակում:
Պարզ է, որ էդպեսէ ,բայց կա հարցի իրավական կողմը:
Ադրբեջանը Արցախը համարում է իրենը ՀՀ կռվում է ասելով իմն է:
Ասենք Ֆրանսիայի Շամպայմն նահանգը մերն է ու վերջ.....բարդ չէ պատկերացնելը, բայց եթե Շամպայնը կայանում է որպես պետություն՞ / սա իհարկե օրինակ է ընդամենը/
Այսինքն Արցախը Հայաստանն է ու վերջ ասելով ավտոմատ պատերազմ ենք հայտարարում, երբ պատերազմը չհայտարարած սկսել է Ադրբեջանը, իսկ դա առավելություններ է տալիս մեզ ու միջազգային համակեցության մեջ մենք իրապես մաքուր ենք այս կետով:
Առավել քան բոլորիս նպատակը մի օր վերամիավորված Հայաստան ունենալն է ու խոսքը ոչ միայն Արցախի մասին է, բայց այս միտումը մեզ տանելու է լուրջ խնդիրների:
Ինչու՞ էին նախորդ երկու ղեկավարները ասում ,որ հարկ եղած դեպքում ՀՀ կճանաչի Արցախի Հանրապետությունը:
Սա լինելու է այն դեպքում, երբ պատերազմն անխուսափելի ու վերջնական փուլ է մտնում և էս դեպքում Հայաստանը ճանաչելու է Արցախի անկախությունը որպեսի լիիրավ տեր դառնա միջազգային զարգացումներին ու բանակցություններին բացառելով ադրբեջանական ցանկացած՝ ասենք իրենց երկրով մեկ Արցախի անկախության հանրաքվե անցկացնելու տարբերակը:
Էական են նաև այդ ընթացքում խաղաղապահների հետ կապված լիրիավ մասնակցության, իր տարբերակի պնդման ու այլ խնդիրներ ևս:
Ընդ որում ՀՀ էլի չի ասում Արցախը Հայաստան է և վերջ՝ այլ ճանաչում է Արցախի անկախությունը:
Երբ էր ասվել այս փառահեղ արտահայտությունը հիշում եք՝ այն օրերին ու պահերին երբ ազգային ոգին ու ժողովուրդը ոտքի ելած կռիվ էր տալիս քանակով գերազանցող թշնամու դեմ:
Սա պատմական արտահայտություն է ու իրական մի կոնստանտ, որին գնալու համար ժամանակ, ջանք, մարդկային ու նյութական ռեսուրսներ են պետք:
Բայց մի բան էլ ակներև է.
Արցախում ապրում, կռվում ու ստեղծագործում է Արցախի հանրապետության անկախության սերունդը...... և աշխարհին սա պտի շատ կարևոր հուշում լինի:
Ամեն բան լավ է լինելու, եթե մենք կարողանանք հեռատես ու ոչ արհեստական միտումներով գնալ առաջ: