Փայլակ Ֆահրադյանի գրառումը.

«Irakanum.am լրատվական կայքը մի քանի աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից: Անձամբ նախարարը, այնուհետև նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել են Պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին լուրերը:

Irakanum.am-ը հայցում է նախարար Դավիթ Տոնոյանի և ընթերցողների ներողամտությունը: Աղբյուրներն էլ կարող են սխալվել, ամեն դեպքում այս պահին սխալ են»:

Փայլակ Ֆահրադյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Վահագն Թևոսյանի գրառմանը, իբրև հետգրություն մասնավորապես նշելով հետևյալը.

Հ.Գ. Անդրադառնամ նաև պատգամավոր Վահագն Թևոսյանի գրառմանը: Վերջինս ծավալուն ու խրատական գրառում էր արել մեր լրատվականի նյութի վերաբերյալ: Պատգամավորին ուղղակի հիշեցնեմ, որ խրատներ թող լրագրող կնոջը ժամանակին տար: Հիմա իհարկե պատգամավորի կինը հարմար տեղավորվել է ԱԺ նախագահի աշխատակազմում, ամուսինն էլ «դասեր» տալով է զբաղված: Մեկ անգամ ևս հայցում ենք նախարարի և ընթերցողների ներողամտությունը: