17:55
Աննա Աղասարյան. «Մի օր այս վենտիլյատորներից, որ 40 միլիոն ծառի դեր են կատարում, Հայաստանում էլ կլինի»

Ոմանք աղտոտում են մեր մոլորակի օդը, ոմանք էլ, փորձում են փրկել երկրագունդը՝ պայքարում են գլոբալ տաքացման դեմ: Կանադացիներն են: Ստեղծել են աշխարհում ամենամեծ վենտիլյացիոն համակարգը, որը կլանում է CO2 գազը՝ մթնոլորտից, կուտակվում է, հետագայում սինթետիկ վառելիք ստանալու նպատակով: Նման մեկ կայանը կարող է փոխարինել 40 միլիոն ծառի կատարած ֆիլտրող ֆունկցիան:

Դրամատուրգ Աննա Աղասարյանն այս կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի ժամանակ արևային էներգիան ու էլեկտրական ավտոմեքենաներն էին թվում ոչ ռեալ… Մի օր այս վենտիլյատորներից, որ 40 միլիոն ծառի դեր են կատարում, Հայաստանում էլ կլինի: Մի օր»:

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս