«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էն, ինչ Քոչարյանն ուզում ա Պուտինից, պետական քաղաքականություն ա եղել տասնամյակներ շարունակ։ Վերից վար ու վարից վերև տեր էին ման գալիս, քավոր, բանակի ընկեր, կուրսեցի, մանկության ընկեր, որ իրենց տիրություն կանի, իսկ իրենք էդ տանիքի տակ մրցակիցներին կճշեն, ապօրինի արտոնություններ կստանան, օրենքները իրենց կհարմարեցվեն։ Ու դա կատարվում էր ինքնուրույնության, ազատության կորստի հաշվին։ Սա մի ամբողջ կենսափիլիսոփայություն ա, ապրելու, մտածելու կերպ, որ զարգացում չի ենթադրում, որովհետև ազատ չի։ Հիմա էլ մարդիկ կան, որ Պուտինից են զզվում ու էդ տիրոջն արևմուտքում են ման գալիս։ Կան նաև նրանք, որոնք քաղաքական քայլերը սկսում են ՌԴ նախագահական ադմինիստրացիայի հավաքարարներից թույլտվություն ստանալուց հետո միայն։
Բայց սա հեչ։ Սա կար։ Ուզում եմ հուսալ, որ սա այլևս չի լինի։ Բայց հանրային դիսկուրսը նենց ա, որ շատերը դեռ նման կերպ են մտածում, ուղղակի մեծ ցանկություն կա, որ Նիկոլն ավելի մոտիկ լինի Պուտինին, քան Ռոբը, որ իրա խաթր Պուտինը Ռոբին չօգնի։ Ստեղ երկրի ինքնուրույնությունն ու, դրանով պայմանավորված, քաղաքացու արժանապատվությունը մի մութ անկյունում լացում են»։