ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, ելույթ ունենալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության հարցով, իր խոսքը եզրափակեց բառացի հետևյալ կերպ. “Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ լինել չի կարող: Նա էդ շանսը ուներ, և նա էդ շանսը կորցրել է”:

Քանի որ իր ելույթի մեկնարկին Միրզոյանը կոչ արեց խոսել անկեղծ և առանց փարիսեության, ապա այս միտքը բոլորովին պատահական չէ: Փաստացի, ԱԺ նախագահը խոսոտվանեց, որ անկախ որոշման նախագծի հիմքում ընկած “փաստերից”, որոնցից ամենակարևորը ժամանակին Հրայր Թովմասյանի աֆիլիացիան էր Հանրապետականին, իմքայլականները շանս տալիս էին Թովմասյանին դառնալ իրենց սրտի ՍԴ նախագահ:

Երբ փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ շանսի մասին է խոսքը և ի՞նչ է արել Թովմասյանը, որ զրկվել է այդ շանսից, ապա ակնհայտ է, որ հնարավոր վարկածների մեջ առաջին տեղում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող հետապնդման և հակասահմանադրական գործընթացում ՍԴ նախագահի որդեգրած արդարամիտ և անաչառ կեցվածքն է: Թե չէ քավոր-սանիկ, ՀՀԿ անդամ, ելույթներ,հարցազրույց, ընթացակարգ... ամբողջը բառակույտ է, դատարկաբանություն:

 

Արարատ Միրզոյանի այսօրվա ինքնախոստովանությանը հավելենք շաբաթներ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունը Վենետիկի հանձնաժողովին որպե սդրսից տղա բերելու մասին և ամենինչ կընկնի իր տեղը:

ԱԺ խոսնակն այսօր սրբագրեց Հրայր Թովմասյանին “ազգի դավաճան” հանող իր թիմակիցները բոլշևիկյան լալահառաչ ելույթները և ասաց ճշմարտությունը:

Այսինքն եթե ՍԴ նախագահը իրեն “խելոք պահեր”, Նիկոլի սրտով գնար, իրանց ուզած թելը թելեր, ապա կարող էր շարունակել հանգիստ նստել իր տեղում»: