Եթե նախկինում ընտրվել էր «Կա՛մ ես կընտրվեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» կարգախոսը, ապա հիմա անցում ենք կատարում դեպի ավելի ցնցումային շրջան, քանզի ընտրվել է «Կա՛մ ես կլինեմ իշխանության գլխին, կա՛մ Հայաստանը չի լինի» կարգախոսը։ Սա նշանակում է, որ պաշտպանյալը որոշել է փայտե տնակում լուցկու հետ խաղալ կամ էլ ապակե տան մեջ քարեր նետել։
Լուծումը մեկն է․ փայտե տնակում ջուր լցնել լուցկու վրա կամ ապակե տնակում թույլ չտալ, որ քարեր նետվեն։ Երկու տարբերակում էլ այլընտրանքային բևեռի գաղափարն է առաջ գալիս։ Ինքս ամեն ինչ անում եմ, որ այդ բևեռը ձևավորվի։