Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել

Երբ Վանեցյանը իր հրաժեշտի խոսքում ասում էր ՀՀ վարչապետին «կանգ առ», նկատի ուներ այդօրվա երկու քրեական գործերի հարուցո՞ւմը Ալիկ և Վիգեն Սարգսյանների նկատմամբ, թե՞ այլ Սարգսյան էլ նկատի ուներ։

Փաստորեն, Վանեցյանը չդիմացավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեմպին ու ծավալին։

Դե ախր, կոռուպցիայի բացահայտումը ԱԱԾ֊ի գործը չի էլի, պետք է զբաղվեն միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, այդ գործերով պետք է զբաղվի ոստիկանությունը և հատկապես կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Սպասենք նոր իրադարձությունների. Ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»: