Երգիչ Մհերը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՈՒ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ…
Մի խառնեք քաղաքականությունը մեր դարավոր հոգևոր արժեքներին:
ՀՀ Վարչապետը ճիշտ գնահատական տվեց , որպես քաղաքական լիդեր և որպես երկրի ղեկավար Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված հարցին: Կարծում եմ ոչ ոք չի առարկի , որ պետական իշխանությունն ու եկեղեցին պետք է լինեն մեկ ամբողջական օրգանիզմ երկրի կայացման և պահպանման գործում սա անառարկելի է : Սակայն ես դատապարտում եմ այն գաղափարներ կրող մարդկանց և երևույթներին , ովքեր կամ, որոնք փորձում են ռումբ դնել և պառակտել երկրիս պետական իշխանության և եկեղեցու դարավոր տիեզերական կապը: Հանգիստ թողեք ՀՀ Վարչապետին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին ու Հայ Առաքելական Եկեղեցուն: Երկիրը անցումային մեծ փուլ է հաղթահարում օգնեք եթե կարող եք , իսկ եթե ոչ մի խանգարեք, այլ ԱՂՈԹԵՔ…
Հ.գ Խնդրում եմ Չքաղաքականացնել