Գիտեմ, որ օրենքով՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ, բայց ցանկալի կլիներ, որ այդ հանձնարարականները չլինեին ստատուս գրելու տեսքով, այլ օրինակ վերջինս զբաղվեր սահմանում տիրող իրավիճակի, սահմանների անձեռմխելիությանը վերաբերվող հարցերով։
Երեկ արցախա-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում ազերիները դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել, իսկ այստեղ մարդը պլենդուսի մակարդակի ներքաղաքական գրառումներ է կատարում։ Ըստ էության՝ սա խոսում է այն մասին, որ գործող իշխանությունների համար առաջնայինը ոչ թե սահմանային իրավիճակի հնարավոր էսկալացիան է, այլ սեփական դմակների համար ճարած փափուկ աթոռն ինչքան հնարավոր է՝ երկար պահելը ու անընդհատ օդի մեջ հոխորտալը․․․