ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը գրել է․

«Այսօր մեր ամենահիմնավոր կախվածության օրն է

Քանի որ անկախացել ենք մեր կամքով, մեր կամքով էլ պետք է տեր կանգնենք մեր հայրենիքին, ինչպես կանգնում էինք անձրեւի ու ձյան տակ, շոգին ու ցրտին: Դժվարություններ շատ կան, բայց սա է մեր հավատամքը։ Ի հեճուկս բոլոր խոչընդոտների՝ այլընտանք չունենք, սա է մեր բռնած ուղին։

Փառք անկախություն կերտած հայոց բանակին, նրա զինվորին ծնած մայրերին ու հայ ժողովրդին, ՀՀ քաղաքացիներին, փառք անկախության գաղափարական մարտիկներին։

Շնորհավոր....

Սիրում եմ բոլորիդ»։