ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ և գրել.
«Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր մշտական հանձնաժողովում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ քննարկեցինք բանակում մարդու իրավունքներին առնչվող և հանրային հնչեղություն ունեցող բոլոր մտահոգիչ հարցերը։
Կարծում եմ՝ հանդիպումը բավականին հետաքրքիր ստացվեց»,- գրել է նա: