ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կարող եմ կռահել, թե ինչը/ինչերն են եղել իշխանության ամենաբարձր վարկանիշներից մեկը ունեցող մարդու հրաժարականի պատճառները:
Հրաժարականի տեքստը բաց նյարդ է, պետության ճակատագրի հանդեպ ունեցած անհանգստությունների խտակույտ:
Մտահոգ մարդկանց թիվն ավելանում է օրեցօր: Հայրենիքի ներկայի և ապագայի նկատմամբ սրտացավությունն ու սեփական պատիվը քաղաքական տարաձայնություններ չի ճանաչում:
Իսկական սպան սպա է մնում»: