Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողբա՛մ զքեզ…
ԱԺ նախագահի հայտարարությունը ՍԴ-ի հայտնի որոշման վերաբերյալ խոսում է պետության 2-րդ դեմքի' Սահմանադրական դատարանի մասին օրենքից բացահայտ անտեղյակության, դատական համակարգին վերաբերող հարցերի մասով' ընդգծված տգիտության, Ն.Փաշինյանի անօրինական և հակասահմանադրական քայլերին' «դու մենակ չես»-ի մոտիվներով' ակնհայտ քծնանքի, և, ամենաընդգծվածը' Ռ. Քոչարյանի մասով դատական վճռից ժամեր առաջ դատարանի վրա Օրենսդիր մարմնի կողմից բացահայտ ճնշում գործադրելու ու պետականության ինստիտուտը անթաքույց նսեմացնելու մասին:
Եվ դատական իշխանության պաշտպանության և անկախության մասին խոսում է մեկը, ում ղեկավարած մարմինը, վարչապետի հետ միասին, իրականացնում է 21-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի համար, կարծում եմ, նախադեպը չունեցող ակցիա' գործադիր մարմնի ղեկավարի հրահանգով և ԱԺ պատգամավորների անմիջական մասնակցությամբ ու ոստիկանության «աչալուրջ» անտարբերության ներքո շրջափակում են դատարանները, զգետնում այդ հակաօրինական որոշմանը չենթարկվող և իր կոչմանն ու օրենքին հավատարիմ դատավորին և հետո, անմեղսունակներին, հատուկ հրճվանքով հայտարարում, որ ակցիայի նպատակն էր ցույց տալ, որ Հայաստանում դատական իշխանությունը անկախ է, և նրա նկատմամբ գործադիրը որևէ ճնշում չի իրականցնում: Եվ առավել սարկազմիկ ինքնահամոզում-հայտարարությունը, որ ակցիան հասավ իր նպատակին…
Լա´վ, որտեղից դուք հայտնվեցիք' այդքան շատ ու նույնաբովանդակ, կամ…
Պատմահայրը կասեր' ՈՂԲԱ´Մ ԶՔԵԶ…»: