Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ու՞մ է պաշտպանում Փաշինյանի թիկնազորի կին թիկնապահը (լուսանկար)
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքի հետ սեպտեմբերի 14-ն անցկացրեց Սևանում՝ մասնակցելով Ձկան փառատոնին...
Փառատոնի ներկաների աչքերից չէր վրիպել վարչապետի ընտանիքին ուղեկցող թինկազորի հետ շրջող մի կին, ով , ենթադրաբար, ևս անվտանգության աշխատակից է...
Որքան կարելի էր կռահել, կին թիկնապահը զբաղված էր Փաշինյանի ընտանիքի կանանց վերնազգեստների "տեղափոխումով" և նրանց սպասարկումով...
Հիմա հարց...Արդյո՞ք Հայաստանի վարչապետի ընտանիքի անդամներին պետությունը պետք է թիկնազոր տրամադրի... Երբևէ չեմ իմացել և չեմ էլ հիշում,որ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կան Սերժ Սարգսյանի ընտանիքների անդամները շրջեին թիկնազորով...
Պարոն Փաշինյանը և իր թիմակիցները ամեն ինչով պետք է տարբերվեն...Անձրևանոց բռնող ունեցող ԱԺ նախագահի կնոջից որոշել են հետ չմնալ նաև պարոն Փաշինյանի ընտանիքի կին անդամները ևս՝ իրենց հետ ման տալով "շոր" բռնող կին թիկնապահի...
Չգիտեմ ում "փառահեղ" գաղափարն է եղել Փաշինյանի թիկնազորը "գեղեցկացնել" կանանցով, բայց շատ վատ միտք և հատկապես տգեղ է դիտվում, որ այդ կին թիկնապահը սպասարկում է Փաշինյանի ընտանիքի կանանց, որոնք, եթե իրենց վտանգ է սպառնում, կարող են ընդհանրապես ման չգալ ՀՀ վարչապետի հետ, հատկապես, եթե դա պարտադիր էլ չէ...
Խորհուրդս մեկն է. մի փոքր համեստ եղեք...»: