ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր քայլողների իշխանության ինտելեկտուալներից մեկը խորհուրդ է տվել պատգամավորներին հունական գրականություն կարդալ:
Սա այն դեպքն է, երբ հունական գրականությունը, մասնավորաբար Հոմերոսի «Իլիական» ու «Ոդիսական» ընթերցելը կարող է օգտակար լինել հենց իշխանական բուրգի ծայրին հայտնված Փաշինյանի համար:
Առաջին՝ չմոռանալու համար «տրոյական ձիու» եւ այնտեղ դարանակալած Ոդիսեւսի մասին եւ երկրորդ՝ հիշելու, որ նույնիսկ Աքիլլեսի պես հերոսը ուներ խոցելի գարշապար:
Նիկոլն Աքիլլես չէ, անխոս: Հերոսության մասին հին հույների եւ ընդհանրապես դասական սահմանումը բոլորովին այլ է, քան այն, ինչ այսօր մեզանում փորձ է արվում աղավաղելով՝ համոզել միամիտներին:
Նիկոլի «փրկչական հերոսության» մասին միֆն այնքան արագ հօդս ցնդեց, որքան արագ հույները գրավեցին Տրոյան՝ մեկ գիշերում:
Պարզապես մի խնդիր կա. անվերջանալի պոպուլիզմն ու մանիպուլյացիան որքան հալումաշ կանի 30 տարում կառուցած պետականությունը, մինչեւ որ կգիտակցվի, որ «թագավորը մերկ է»:
Հ.Գ. Ուզած- չուզած, վաղ թե ուշ պոպուլիզմի եւ կեղծիքի, ստախոսության գարշապարը խոցվելու է: «Տրոյական ձիո՞վ», թե՞ ուղիղ, ժամանակը ցույց կտա»: