14:41
«Գիտե՞ք՝ Փաշինյանը ինձ ումա հիշեցնում. Մի տափակ երգով պատահական աստղ դարձած անտաղանդ երգչի…»

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի բան ասեմ, բայց չծիծաղեք։

Գիտե՞ք՝ Փաշինյանը ինձ ումա հիշեցնում։

Մի տափակ երգով պատահական աստղ դարձած անտաղանդ երգչի, օրինակ Յուրի Շատունով։

Հիշում եք, երևի, թե երբ ու ինչ պայմաններում նա դարձավ աստղ։

Հիմա մերօրյա քաղաքական պապսայի արքան այդ նույն երգը, որով ինքը դարձավ աստղ, տարբեր իմպրովիզներով, երգում է բոլոր առիթներին ու միջոցառումներին։

Եթե հիշում եք, Շատունովի կարիերան ավարտվեց նույնքան արագ, որքան արագ ձևավորել էր և նա կորցրեց իր արդիականությունը։

Իսկ պատճառը մեկն էր. Շատունովն անտաղանդ էր, իսկ երգը, որ երգում էր՝ իմաստազուրկ և բովանդակազուրկ։

Աստղը ընկնում է շատ արագ, վառվում է, մարում և վերածվում է երկնաքարի»։

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս