00:07
Վահրամ Պետրոսյան. «Քրեական գործեր ա հարուցելու, նստացնելու ա՝ սեփական «արդարությունը» ապացուցելու համար: Չկասկածեք»

Նիկոլ Փաշինյանը սեփական գահավիժող ռեյտինգը փրկելու համար մատաղ ա անելու բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, տիկնայք ու պարոնայք «ձերքայլականներ»:

Ընդ որում՝ դա անելու շոուների ու հիստերիկ լայվերի միջոցով, որում փորձելու ա արդարանալ, որ դուք բոլորդ վատն էիք՝ ինքը լավը:

Նիկոլը զոհաբերելու ա ԲՈԼՈՐԻԴ՝ Միրզոյան Արարատից մինչև Արթուր Վանեցյան, Ավինյան Տիգրանից մինչև Արթուր Դավթյան ու Օսիպյան: Առանց աչքը թարթելու զոհելու ա մարդկանց, որոնք հլու հնազանդ իր հանձնարարությունն են կատարել՝ շարքային քննիչից մինչև Քննչական կոմիտեի ղեկավար:

Էսօր Նիկոլը «զոհեց» Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանին և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանին:

Ու էսքանով չի սահմանափակվելու նա: Հաջորդը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ա լինելու: Կտեսնեք:

Եվ թեզը թե «Նիկոլը լավն ա, թիմը վատնա» հենց էս օպերացիայի համար ա հորինվել, որպեսզի սեփական որոշումների ու հրահագների ցանկացած իր համար ոչ նպատասվոր ելքի ժամանակ Նիկոլը մեղը բարդի թիմակիցների վրա ու ջրից չոր դուրս գալու տարբերակ ունենա:

Եվ Նիկոլը թիմակիցներին միայն պաշտոնից ազատելով չի սահմանափակվելու: Քրեական գործեր ա հարուցելու, նստացնելու ա՝ սեփական «արդարությունը» ապացուցելու համար: Չկասկածեք:

Հիշո՞ւմ եք, որ ասեց, եթե պարզվի Քոչարյանի նկատմամբ անօրինակ ա կալանք ա կիրառվել ՔՆՆԻՉՆԵՐԸ կպատժվեն: Նիկոլը սուտ չի ասել, պարոնայք քննիչներ վաղը դուք եք պատժվելու: Կտեսնեք:

Վահրամ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս