Շուտով ատամ հեռացնելը 3.000 դրամ չի արժենա, այլ՝ 30.000 դրամ
Հերթական անգամ ընդունվեց օրենք, որը պետք է բարդացնի մեր՝ ՀՀ քաղաքացիներիս կյանքը: Եթե անապահով խավը, որը բավականին մեծ թիվ է կազմում Հայաստանում, սուր ու անտանելի ցավերի ժամանակ իրեն գոնե թույլ էր տալիս գնալ ստոմատոլոգի մոտ ատամը հեռացնելու, ոչ բուժելու, ապա այժմ դրա հնարավորությունն էլ չի ունենա:
Ըստ նախորդ տարեվերջին ընդունված հարկային փաթեթի՝ ստոմատոլոգիական կլինիկաները բացի արդեն իսկ բավական ծանր հարկ ու տուրքերից պետք է այսուհետ ամսական վճարեն նաև 60-100 հազար դրամ (կախված կլինիկայի գտնվելու վայրից) յուրաքանչյուր ստոմատոլոգիական աթոռի համար: Սա բավականին ծանր բեռ է, որին շատերը չեն դիմանա: Օրինակ 3 ստոմատոլոգիական աթոռ ունեցող կլինիկաները, որոնք մի կերպ էին դիմակայում հարկային բեռին, արդեն ստիպված կլինեն ամսեկան 300 հազար դրամ էլ միանվագ մուծել պետությանը: Սա կհանգեցնի նրան, որ շատ կլինիկաներ կփակվեն, շատ ստոմատոլոգներ կդառնան գործազուրկ, ստոմատոլոգիական միջամտությունները էապես կթնկանան, ստոմատոլոգիական <<բիզնեսն>> էլ կանցի որոշ պաշտոնյաների ձեռքը: Չգիտեմ արդյոք պատահականություն էր այն փաստը, որ այս օրենքի ընդունումը համընկավ նրա հետ, որ Արաբկիրում բացվեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդու ստոմատոլոգիական մեծ կլինիկան: Ի դեպ, խոշոր կլինիկաներին այս օրենքը ավելի մեղմ է վերաբերվում. Իրենք պետք է մեկ աթոռի համար վճարեն ոչ թե 100 հազար, այլ՝ 48 հազար դրամ: Հարց է առաջանում, ինչի ՞: Ինչի ՞ են ուզքում իսպառ վերացնել մանր և միջին բիզնեսն այս երկրից: Ինչի ՞ են շարունակում ավելի անտանելի պայմաններ ստեղծել ազգիս համար: Ինչի ՞ են ուզում միայն իրենք ապրել…
PS. Եվրոպական գնե ՞ր եք ուզում բերել Հայաստան… իսկ եվրոպական աշխատավարձ ու թոշակ բերե ՞լ եք: