ԱԺ նախկին պատգամավոր Սամվել ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Լուսանկար հայ զինվորի հետ' սրիկա ու ավանտյուրիստ պաշտոնյաների սիրելի «ինդուլգենցիան»' անփոփոխ բոլոր ժամանակներում:
Մարդ իր աչքերին չի հավատում. հայ զինվորը' մեր աչքի լույսը, զինվորական պատիվ է տալիս ... կարգին Հայկոյի՞ն: Զինծառայության ներքին կանոնագրքերը նման բան նախատեսու՞մ են' պատիվ տալ քաղաքացիական պաշտոնյայի, անգամ, եթե դա Երևանի քաղաքապետն է:
Հ.Գ. Պարոն Տոնոյա՛ն, պարո՛ն Դավթյան, մի՛ թողեք բանակը էժան ինքնագովազդի առարկա դառնա քամու բերած ամեն մի թեթևսոլիկ անցորդի ձեռքում»: