ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել այն մասին, որ այսօր առաջին անգամ պացիենտ են տեղափոխել Մեղրիից. «Թռիչքի վրա գումարային ծախսելով 2 ժամ 22 րոպե։ Ավտոմեքենայով տեղափոխելը կտևեր մոտ 10 ժամ։
Պացիենտի մոտ առկա է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, և հուսով եմ՝ բժիշկները կկարողանան փրկել նրա կյանքը։ Առողջություն եմ մաղթում նրան։
Մինչ օրս պետական պատվերով տեղափոխվել է 52 պացիենտ»,- գրել է նախարարը։