Գանձասարի վանքի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը (946–968 թթ.): Վանքի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցել է Ներքին Խաչենի տեր և Արցախի իշխանաց իշխան Հասան Ջալալ-Դոլան 1216–38 թթ-ին (ճարտարապետ` Քարիմ): Գանձասարը եղել է առաջնորդարան, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց: Այնտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, ովքեր նպաստել են տեղի և հարակից շրջանների մշակութային կյանքի զարգացմանը: Գանձասարում էր Խաչենի իշխանների տոհմական տապանատունը:
Gandzasar monastery is a tenth to thirteenth century Armenian monastery situated in the Mardakert district of de facto Nagorno-Karabakh Republic Լուսանկարը` Կարեն Արաբյանի