Ես արմատապես համաձայն չեմ, որ Ալուլսարի հանքահանության թույտվությունից ետ կանգնելը ներկա կառավարության պարտություն է: Իրականում Ամուլսարի հանքահանությունից ետ կագնելը ներկա կառավարության հաղթանակը կլինի: Հիմա, երբ արդեն հրապարակի վրա է նաև Ամուլսարի հանքահանության հետևանքների խորհրդային շրջանի հետազոտությունը, կարել է ասել՝ նոր գիտելիք և փաստարկեր են սեղանի վրա, հետևաբար նոր իրավիճակ է ստեղծվել: Նոր իրավիճակ է նաև կառավարության համար;

Սխալը մարդկային երևույթ է, կառավարությունն էլ մարդկանցից է կազմվում, ոչ թե ռոբոտներից; Նոր իրավիճակը նոր լուծումներ է թելադրում; Ուժ կգտնի՞ արդյոք ներկա կառավարությունը հաղթահարելու հանքահանության թույլտվության նախնական իներցիան՝ շատ լավ հասկանալով դրանից բխող դրական և բացասական հետևանքները; Եթե խնդիրը Լիդիանի հետ պիտի լուծվի դատական կարգով, դրան պիտի նախապատրաստվել ամենայն լրջությամբ, այդ թվում՝ նախնական բազային տեղեկությունների թերիության հմնավորումներով, որում Լիդիանի սխալը /չասեմ հանցանքը/ պակաս չէ ՀՀ ԲՆապահպանության նախարարության սխալներից /չասեմ հանցանքից/; Տվյալ դեպքում հաղթանակը սխալից ետ կանգնելն է, ոչ թե խորացնելը; Կառավարության այսպիսի հաղթանակից կշահեն բոլորը: