Երևանի աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնող համայնքային հիմնարկը համալրվել է ևս 5 աղբատար մեքենայով: Ներկայումս հիմնարկն ունի 24 աղբատար մեքենա:

 

Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

 Նախատեսվում է, որ Երևանի աղբահանությունն ուսանիտարական մաքրումն իրականացնող  համայնքային  հիմնարկը կունենա 50 աղբատար մեքենա: