03:20
«Նիկոլ չհանձնվես: Վերջապես երկրի ղեկավարին հարիր ձևով ես քեզ դրսևորում, սենց որ շարունակես՝ կարողա նույնիսկ սկսեմ քեզ հարգեմ»

Արեն Ապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուշադրություն!!! Հիմա գովալու եմ Նիկոլին: 

Վարչապետ Փաշինյանը Ամուլսարի հարցում երևի առաջին անգամ պատասխանատվությունը վերցնումա իր վրա, ոչ թե ըստ սովորության գցում ուրիշների վրա` նախկինների, ժողովրդի, արտաքին ուժերի և այլն:

 

Շատ լավ գիտակցելով այդ որոշման ոչ պոպուլյար լինելը և սեփական ռեյտինգի կորուստը, նա պատրաստ է կայացնել պրագմատիկ որոշում, ինչպես վարվում են նորմալ ղեկավարները: Իհարկե նա կերազեր այս թեմայից խուսափել և որոշում չընդունել: Կերազեր անցկացնել հանրաքվե և պատասխանավությունը այդպիսով իր ուսերից դնել ժողովրդի ուսերին: Բայց հասկանում է տնտեսական հետևանքները երկրի և իր կառավարության համար:

Մի խոսքով, Նիկոլ չհանձնվես: Վերջապես երկրի ղեկավարին հարիր ձևով ես քեզ դրսևորում: Սենց որ շարունակես՝ կարողա նույնիսկ սկսեմ քեզ հարգել»:

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս