Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Աբոբաղադասարյանակերպեր են վատացել
Կամ՝ Սերժ Սարգսյանի թարս բուսնած խիյարը համբուրելու պարտքը
Օրեր առաջ մեր ժողովրդի հեղափոխությունը նախկին ռեժիմի՝ աշնանային կոնտրհեղափոխության հերթական փորձից պաշտպանելու մասին գրածս ստատուսը, սպասելի էր, թե ում է գրգռելու, բայց սպասումներս գերազանցվեցին, երբ տեսա, թե ում սրտին այն «նստել»։ Սկսեմ սպասելիներից․
1․ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմնակիցներն ու համհարզները՝ ՀԿԿ ակտիվի հետ միասին, ինչը բնական էր, քանզի Միքայելի վերջին հարցազրույցներից թև էին առել, թե՝ «մայիս-հունիսին կոնտհեղափոխության տապալված փորձը կրկնելու ենք, Նիկոլ Փաշինյանն ուզում է Սերժ Սարգսյանին ձերբակալել, ու եթե չեք ցանկանում «հերոս» նախագահներից մեկին ժերտվա տալ, պատրաստվեք աշնանը նոր հեղափոխություն ենք անելու ու Նիկոլ Փաշինյանին գահընկեց անենք»,
2․ Արցախի տարածքային ամբողջականություն կիսած Ռոբերտ Քոչարյանի պիցցայակեր գյալմաբեխաբար եթիմները, որոնց շեֆն ասել էր՝ «աշունը թեժ է լինելու ու փողոցում իշխանափոխություն է լինելու, պայքարի մի քանի կենտրոններ են լինելու ու ես էլ դրա օղակներից մեկն եմ լինելու»,
4․ Հեղափոխությունից անմիջապես հետո Փաշինյանից պաշտոն ուզած, բայց մերժված, մշտապես քոչարյանական դաշտում ծպտյալ գործած ու այսօր նրա ստվերային պաշտպանական խումբը հանդիսացող որոշ փաստաբանների, որ երազում էին ՀՔԾ պետ ու այլ բարձրաստիճան պաշտոններում նշանակվել /իրականում իրենց միջոցով ՀՔԾ-ն Քոչարյանն էր ուզում ձեռքը վերցնել բոլորի հասկանալի պատճառներով՝ մարտի 1-ը ուզած ուղղությամբ տանելու համար/, որոնք այլևս անթաքույց ստանձնել են նախկին իշխանությունների հանցագործությունների արդարացման անպատվաբեր ու ամոթալի գործը, թեպետ շարունակում են ցույց տալ, թե «մասնագիտական ծառայություն են մատուցում», բայց ակնկալում են նոր իշխանափոխություն, որ երազանքի պաշտոններն ստանան,
5․ Սակայն վերջին խումբը ինձ զարմացրեց, ու այդ շրջանակը Ալբերտ Բաղդասարյանի կռուժոկն է։ Այո, այն Ալբերտ Բաղդասարյանի, որը, թեպետ գորշ կարդինալի կարգավիճակով «կորդինացնում էր» Սասնա ծռերի զինված ապստամբության գործողությունների հարթակը, Խորենացու փողոցում «ասողն էր», սակայն ի տարբերություն Կարո Եղնուկյանի, Ալեք Ենիքգոմշյանի, Անդրեաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի, Հովսեփ Խուրշուդյանի, մեկ ժամ անգամ չձերբակալվեց այն Սերժ Սարգսյանի կողմից, որի թարս բուսնած խիյարն այդքան սիրում ու հիշում է ինքը․․․ Դե իհարկե, Ալբերտ Բաղդասարյանն այդքան պետք է սիրի Սերժ Սարգսյանին ու նրա թարս աճած խիյարը, որովհետև պարտական է յուր ազատությամբ, կամ էլ Սերժ Սարգսյանին այլ կենտորններից են ասել նրան ձեռք չտալ։
Սույն առանձնյակին երբեք չէի անդրադառնա, եթե նա իր գեղցի, գավառական ու լածիրակ էությունը ցուցադրած չլիներ իր տանը տիրող գոմաղբային էթիկան հանրային վայր հանելու տեսքով։ Իրականում, վերին աստիճանի շնորհակալ եմ իրեն ինձ մարդկային հարաբերությունների կապանքներից ազատելու համար։ Այժմ ոչինչ չի զսպում ասելու այն կասկածները, որոնք իմ մտքի մեջ կուտակված ու չբարձրաձայնված են մնացել Սասնա Ծռերի գործությունից հետո՝ իր ու իր նման կասկածելի անցյալով, էությամբ ու պատմություններով հայտնի առանձնյակների պատճառով (Ժիրայրի, Պավլիկի, Վարուժանի ու այլոց շատ մնոտեցումներ չկիսելով նրանց հայրենասիրության վրա կասկածներ չեմ ունեցել)։
Եվ այսպես, տակավին մութ է մնում այս մութ առանձնյակի դերակատարումն այդ ողջ ընթացքում, ով չափազանց շահագրգռված էր, որպեսզի Սասնա ծռերի ընդհատված գործողությունը տեղում շարունակվի, արյուն թափվի /թքած ունենալով թե այդ շարունակության դեպքում կողմերից որ մեկում ովքեր կզոհվեն/ ու․․․․
Մոսկվաներից Մարիա Զախարովաներին էին դրդում Սերժ Սարգսյանին վերացնել «ահաբեկիչներին»՝ արյուն թափել, ներքևներից ալբերտբաղադսարայնաներն էին մտմտում շարունակել գործողությունը ու արյուն թափել․․․ Երկուսն էլ արյան էին տանելու։ Մեծ արյան, որի տակից տարիներով դուրս չէինք գալու․․․
Որքան էլ սույն առանձնյակը շատ է սիրում միամիտների աչքերին թոզ փչելու ու վստահություն շահելու համար «կպնել Կրեմլին, Պուտինին», նա ուզում էր մի բան, որը Մոսկվան միշտ է ցանկացել՝ արյունահեղություն 2008-ի մարտի 1-ին, ապրիլյան պատերազմից հետո, որպեսզի Հայաստանի իշխանությունը ու նրա արյունոտ աթոռը պահելու ճակատագիրը տոտալ հայտնվեն Պուտինի գրպանում, իսկ նա էլ իրեն ցանկալ «զիջումների» դիմաց ապահովի նրանց արտաքին լեգիտիմությունը։ Իսկ բոլորդ հիշում եք, ինչպես Լուկաշենկոն բացահայտեց, այդ շրջանում Պուտինն ու Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին շարունակում էին համոզել, որ Արցախում տեղակայվեն ռուս-բելառուսական խաղապահ ուժեր, ինչին Սերժ Սարգսյանը դիմադրում էր։ Սերժ Սարգսյանը անգամ գերմանական Դոյչէ Վելլեում չթաքցրեց դրա մասին։
Եվ այսպես, Ապրիլյան պատերազմում չկարողանալով լուծել այդ խնդիրը, ալբերտբաղդասարյանական մութ անցյալով առանձնյակները ուզում էին, որ զարգացումները ընթանան մի ուղով, երբ Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարությունը կհայտնվեր Պուտինի գրպանում․․․Թե ինչու էին Քոչարյանին ներկայացնող պատգամավորները՝ Վարդան Օսկանյան, Էլինար Վարդանյան և այլք այդ օրերին հայտնվել Ալբերտ Բաղդասարյանի հետ նույն տարածքում, խորհեք ինքներդ․․․ Ու Հովիկ Աբրահամյանի ծպտված սիմպատիան ՊՊԾ գնդին հարակից Խորենացու բաղադսարայնական «կորդինացիայի» հանդեպ, նույնպես տեսանելի էր նուրբ աչք ունեցողներիս համար․․․ Բայց, ինչպես նշեցի, մարդկային հարաբերությունները թույլ չէին տալիս դրա մասին բարձարձայնել։
Ու ուշադրություն դարձրեք, հեղափոխությունը քոչարյանասերժական աշնանային կոնտրհեղափոխությունից պաշտպանելու իմ գրառումից մտահոգվել է նաև Ալբերտ Բաղդասարյանը։ Չլինի՞ երբ Քոչարյանը խոսում էր «բազմակենտրոն» փողոցային գործողությունների մասին, այդ օղակներից մեկն էլ Բաղդասարյան Աբոն է՝ իր համակիրների նոսր բանակով, որը նույնպես պետք է ակտիվանար աշնանը՝ Նիկոլ Փաշինյանից ազատվելու համար։ Կարծես թե՝ այո։ Ու հետաքրքիր է տեսնել, որ Սասնա ծռերի որոշ հետևորդներ կամ մոլորությամբ, կամ լավ էլ գիտակցված Բաղդասարյան Աբոյի այդ խաղի մեջ են մտած․․․ Չի ստացվելու, երազախաբ եք լինելու, ու այս անգամ որևէ ոտնձգության դեպքում այլ ռեակցիա եք ունենալու, երազելու եք մեր նախկին հավասարակշռված դիրքորոշումը, քանզի մյուս կողմում Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանությունն էր։ Այս անգամ ուրիշ իրավիճակ է, ուրիշ պարամետրերով, այս անգամ լեգիտիմ ընտրված իշխանություն է, որին սիրում եք, չեք սիրում, զենքով փոխել չեք կարող։ Սա այլևս գյադայապետություն չէ, որտեղ զենքով հարցեր լուծվեն։ Սա Հայաստանի նոր Հանրապետությունն է, որը մեկ օրում չի կառուցվելու, բայց կառուցվելու է։
Իսկ Բաղդասարյան Աբոն, Սերժ Սարգսյանին չսիրելով հանդերձ, իսկապես խորին պարտք ունի սիրելու ու համբուրելու Սարգսյանի թարս բուսնած խիյարը, որովհետև ոչ մի ժամ չհետապնդվեց, չձերբակալվեց․․․
Այս առումով անչափ կուզեի, որ Վանո Սիրադեղյանը հայտնվեր ու մի կես ժամ պատմեր, թե իրենց վաղեմի կռուգից ով ումն էր, որ երկրինն էր։
Հազար անգամ ասել եմ՝ շատ բան տեսել/տեսնում/գիտեմ, բայց քչի մասին գրում կամ խոսում եմ։ Մի դրդեք ձեր երեսին ասելու այն, թե ով եք դուք․․․
Հետգրություն։ Անվտանգության դպրոցների մի ֆրանսիացի տաղանդավոր սոցիոլոգ կա՝ Դիդիե Բիգո, որը մի փայլուն աշխատանք ունի։ Այն վերլուծում է ամերիկյան հեգեմոնիայի բոլոր դիսկուրսները ու ինձ համար բացահայտում էր, որ Ամերիկայի անկման դիսկուրսները ամենատոնկի գիծն են տանում աշխարհում ամերիկյան հեգեմոնիայի հաստատման գործում։ Այս ֆենոմենը բավական նման է ընդդիմադիր դաշտում գեղամյանության ֆենոմենին, երբ իշխանությունը քեզ թույլատրում է իրեն հայհոյել, որպեսզի այդ էլեկտորատը նման բրոքերներով կառավարելի ու վերահսկելի մնա։ Այնպես որ՝ մի հավատացեք ցանկացած հակառուսականության․․․ այդ դաշտում էլ կան ներդրված գեղամյաններ, որոնց թույլատրված է Կրեմլի վրա հաչալ»: