ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես մտածում էի, որ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։
Բայց ես հիմա զարմանում եմ հետևալ բաների վրա․
Ինչո՞ւ, ըստ ոստիկանության և իշխանության, փողոց փակելը որպես բողոքի արտահայտման գործիք այլևս ակտուալ չէ և անթույլատրելի է։
Ի՞նչ է փոխվել։
Ինչու դատական ռեֆորմներ անելու իշխանության պատասխանատվությունը կարող է պրոյեկտվել ժողովրդի իշխանության վրա, իսկ Ամուլսարի հարցում պատասխանատուն միայն իշխանությունն է։
Ի՞նչ է փոխվել։
Ինչո՞ւ «Ֆեյսբուքը» չի կարող խոսել Ամուլսարի մասին, երբ նույն «Ֆեյսբուքը» արել է հեղափոխություն և դրանից հետո մոբիլիզացվել է իշխանությանը պետք եղած դեպքում։
Ի՞նչ է փոխվել։
Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներին տհաճ դարձել ֆեյսբուքյան քննադատությունները, ագրեսիվությունը, հայհոյանքները։ Չէ որ դա ձեզ այնքան դուր է գալիս, երբ անում էին կամ անում են մեր նկատմամբ։
Ի՞նչ է փոխվել …»: