17:41
«Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար». Կարպիս Փաշոյան

Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տիգրան Ավինյանը ճիշտ է ասում, իսկապես կառավարությունը վախենալու ոչ մի պատճառ չունի, քանի որ խոշոր կապիտալիստների պահանջներն ու քմահաճույքները կյանքի են կոչվում սիրով ու հանդուրժողաբար։

Իրականում կառավարությունը վախենալու պատճառ կարող է ունենալ միայն այն դեպքում, երբ ընդերքի ու բնական պաշարների ոլորտում ինքնիշխանությունից բխող քաղաքականություն իրականացնի։

Նման իրավիճակներում կառավարությունները կա՛մ քաղաքական դիակի կարգավիճակով հեռանում են կա՛մ էլ՝ հեղաշրջման զոհ դառնում։ Դե ընդերքը բարդ որորտ է, հանուն բնական պաշարների մոլորակի տարբեր հատվածներում հազարավոր մարդիկ են մորթվում՝ իհարկե ազատ աշխարհի պոստմոդեռնիստական անտարբերության նվագակցությամբ։

Վախենալ միշտ էլ պետք է, քանի որ վախը որպես այդպիսին մեր գոյության ապացույցն է։ Չեն վախենում միայն անշարժ ու անկենդան օրգանիզմները, քանի որ չունեն այնպիսի մի արժեք, հանուն որի արժե վախենալ։ Մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս