ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Իշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ, դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ և խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը:

Ակնհայտ էր, որ մեկ հարցազրույցից և մի քանի գրառումներից հետո իշխանական բուրգը երերաց: «Ամուլսար» օպերացիան մնաց առանց կողմնակի շեղող տեղեկատվական շոուների, ինչի հետևանքները արդեն երկու օր է, ինչ տեսանելի են սոցիալական ցանցերում:

Ավաղ, ինչպես ասել եմ, սրանից լավ հոտ չի գալիս, և կանխատեսելի է, որ այդ առճակատումը չի սահմանափակվելու միայն համացանցով ու տեղափոխվելու է իրականություն՝ բախումներով, բռնությամբ և, Աստված մի արասցե, արյամբ:

Հետևելով, թե ինչ արագությամբ և սրությամբ են զարգանում իրադարձությունները՝ Ամուլսարի հետ կապված, նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ և նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհողության, և երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ:
Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունը:

Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է»: