ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի զրույց-քննարկմանը.

 

«Այսօրվա քննարկումը իրոք epic failure էր։ Չգիտես, լաս թե խնդաս։
«Դու ուրիշ հերոսի անուն չգիտես»-ն էլ որպես հեգնանք այլեւս չի օգնում։

ՀՀ վարչապետի աշխատասենյակը մեր անկախության գրեթե 30 տարվա ընթացքում շատ բան է տեսել, բայց ոչ նման կանխատեսելի ելքով ու ցածրորակ «տապասիա»։

Տղերք, դուք փաստորեն մեր բոլոր գնահատականներից էլ ավելի վատն եք»։