1848 թ Այվազովսկին ամուսնացավ անգլուհի Յուլիա Գրևսի հետ, ում հայրը ռուսական բանակում ծառայության անցած բժիշկ էր։
Յուլիան լույս աշխարհ բերեց չորս դուստր։ Տասներկու տարվա համատեղ կյանքից հետո նրանք ամուսնալուծվեցին: Մեծ նկարչի երկրորդ կինը Աննա Բուռնազյանն էր, որին նկարիչը տեսավ 1882-ին, վերջինիս ամուսնու՝ կաֆացի հարուստ առևտրականի թաղման ժամանակ։ Երիտասարդ այրու գեղեցկությունը գրավեց նկարչին։ Մեկ տարի անց նրանք ամուսնացան։ Թեոդոսիայի պատկերասրահում պահպանվում է Այվազովսկու վրձնած Աննա Բուռնազյանի դիմանկարը (1894)։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: