20:48
«Եթե այդ «доступ»-ը տրված է այս կամ այն մարմնի կամ անձի թողտվությամբ և դա համարվում է օրինաչափ, ուրեմն 2050 թվականի հետ զուր հույսեր մի կապեք»

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Առավոտից համացանցն ու հայկական լրատվականները ցնցվել են BBC-ի ռուսական գործակալության տարածած «Кто расстрелял демонстрантов в Ереване в 2008 году? Следствие указало на отряд из Карабаха» վերտառությամբ նյութով։Կարծում եմ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ միջազգային կառույցներ և պարբերականներ երբեմն առաջնորդվում են բացառապես հակառակորդ երկրի շահը սպասարկելու նյութական առաջնահերթությամբ։

Գաղտնիք չէ նաև, որ գործող իշխանություններն իրենց առջև դրել են մարտի 1-ի դեպքերը բացահայտելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու՝ բացառապես պոպուլիզմով շաղախված խնդիր։

Վերջիններիս կառավարման մեկուկես տարիների ընթացքում առավել քան պարզ դարձավ մարտի 1-ի դեպքերը միայն պոպուլիստական շահարկումներով համեմելու և այդ կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու համար համար քրեական գործեր կարելու և ապօրինի կալանավորումներ և հետապնդումներ իրականացնելու փաստը։

Որքանով է ազնիվ սեփական չստացված գովազդը հայրենիքին անգնահատելի ավանդ թողած անձի անունը պղծելու հաշվին իրականացնելը, որոշում է կառավարողների և նմանօրինակ տեղեկատվությունն անխնա տարածողների խղճի չափման միավորը։

Մի հատկանշական հատված կա տարածվող հոդվածում․ «Би-би-си получила эксклюзивный доступ к документам расследования одного из самых трагических событий в современной истории Армении:»

Եթե մարտի 1-ի դեպքերի բացահայտումն այդքան կարևոր է գործող իշխանությունների համար, ապա արդյոք քայլեր ձեռնարկվում է պարզելու համար փաստաթղթերին «эксклюзивный доступ» ունենալու հանգամանքները, իսկ եթե այդ «доступ»-ը տրված է այս կամ այն մարմնի կամ անձի թողտվությամբ և դա համարվում է օրինաչափ, ուրեմն 2050 թվականի հետ զուր հույսեր մի կապեք»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս