ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Արցախում կարճատև հանդիպում է ունեցել Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ:
Այս մասին Ավինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Կարճատև հանդիպում Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ՝ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ: Ի դեպ, այս ընթացքում Համահայկական խաղերի հեծանվային սպորտի մրցանակակիրները հատել են վերջնագիծը»,- գրել է Ավինյանը:
Արցախում օգոստոսի 6-ին մեկնարկեցին 7-րդ համահայկական ամառային խաղերը: Խաղերին այս տարի մասնակցում են մոտ 5000 մարզիկ՝ աշխարհի 145 քաղաքից: Խաղերի մի քանի մարզաձևեր կանցկացվեն Ստեփանակերտում և Արցախի մյուս երկու քաղաքներում, իսկ հիմնական պայքարը կծավալվի Երևանում: