ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը սոցկայքի իր էջում գրել է. «Արցախյան հանրահավաքն ապացուցեց, որ ոմն ամբաստանյալի ծախսած անթիվ անհամար գումարները՝ ֆեյքերի, կեղծ լուրերի ու տապոռ պռոպագանդայի վրա անիմաստ է, չնայած դա նաև գումարները մեր երկիր բերելու ևս մեկ միջոց է, ի վերջո դրանք էլի մտնում են մեր տնտեսության շրջանառության մեջ...
✓ Կհարցնեք` ինչու Հայաստանի զարգացման ռազմավարության մասին խոսելիս չեմ խոսում Արցախի մասին։ Որովհետև Արցախը Հայաստան է և վերջ։
✓ Իրատեսական ծրագրերը մեզ այլևս հետաքրքիր չեն։ Այն, ինչ հնարավոր է իրականացնել, մեզ այլեւս հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է այն, ինչի իրականացումը բոլորը համարում են անհնար, որովհետեւ հայ ժողովուրդը անհնարինը իրականացնող ժողովուրդ է»։ Նիկոլ Փաշինյան
Հ.Գ. Ճիշտ այնպես, ինչպես անիրատեսական էր հենց հեղափոխությունը»։