ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սերժին, Քոչարյանին և նրանց սպասարկող օլիգարխիային մերժելու մասին. իր ֆեյսբուքյան վերջին ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսում էր երկրում առկա ինստիտուցիոնալ խնդիրների, նախկին համակարգից ժառանգած արատների մասին։ Վարչապետն իրավացիորեն արձանագրում էր, որ պետական կառավարման համակարգն ամբողջությամբ հիմնված է եղել կոռուպցիայի վրա։ Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև օլիգարխիկ տնտեսությանը՝ հայտարարելով, որ ներկայումս օլիգարխիա, նախկին իմաստով չկա, որ բոլորն ազատ են զբաղվելու ձեռնարկատիրությամբ։ Նիկոլ Փաշինյանն իր ուղիղ եթերում հիմնավոր ու փաստարկված կերպով ներկայացնում էր պետության համար կենսական, համակարգային նշանակություն ունեցող հիմնախնդիրները։ Սակայն, ցավոք, մենք նրանից չլսեցինք որևէ խոսք դրանք վերացնելուն ուղղված քայլերի, ծրագրերի մասին։ Խոսքն այդ հիմնախնդիրները վերացնելու ռազմավարության, հայեցակարգի մասին է, ոչ թե հատվածական գործողությունների, որոնք ներկայացնում էր վարչապետը։ Իրականում օլիգարխիան Հայաստանում չի վերացել։ Այոʹ, այն գուցե չունի նախկին ազդեցությունն իշխանության, նրա կայացրած որոշումների վրա, սակայն օլիգարխիան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ողնաշարը։ Որովհետև անցած մեկուկես տարիներին իշխանությունն այդպես էլ չկարողացավ մշակել ու ներկայացնել Հայաստանի տնտեսության մոդելը, տնտեսական համամասնություններն ու բարիքի ստեղծման գործընթացն արմատապես փոխելու, վերափոխելու ռազմավարություն ու ծրագիր։ Արդյունքում մենք ունենք նախկին պետական կառավարման համակարգը և նախկին՝ օլիգարխիայի ու մենաշնորհների վրա հիմնված տնտեսական մոդելը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը փոխելու համար անհրաժեշտ են ոչ թե մակերեսային, իրավիճակային, այլ համակարգային, ռազմավարական փոփոխություններ, ինչը գործող իշխանությունը կամ չի ցանկանում, կամ որ ավելի հավանական է՝ չի կարողանում իրականացնել։ Թավշյա հեղափոխությունից անցել է մեկուկես տարի, սակայն Հայաստանում գործում է այն նույն պետական կառավարման համակարգը, որը քսան տարի շարունակ սպասարկել է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանություններին։ Հայաստանում գործում է այն նույն Սահամանդրությունը, որը գրվել է Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացման նպատակով՝ ներմուծելով սուպերվարչապետության արատավոր մոդելը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, սակայն, այս համակարգային արատները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի արել։ Պետական կառավարման համակարգի փոփոխության մակերսային, ցուցափեղկային քայլ էր կառավարության նոր կառուցվածքի հաստատումը, որը, սակայն, ընդամենը մեխանիկական, թվաքանակի կրճատում ենթադրող քայլ էր և ամենևին չփոխեց նախկին համակարգի տրամաբանությունը։ Նույնը վերաբերում է նաև Սահամանադրությանը, որը փոխելու խոստմամբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, սակայն, թերևս չդիմանալով սուպերվարչապետության գայթակղությանը, հրաժարվեց դրանից։ Արդյունքում ունենք մի իրավիճակ, որում Նիկոլ Փաշինյանն իշխանավարում է մի համակարգով, որի անխնա քննադատությամբ հանդես է եկել տարիներ շարունակ։ Հայաստանում տասնամյակներ շարունակ քաղցկեղի նման տարածված արատները, դրանց հիման վրա գործած պետական կառավարման համակարգը հնարավոր է վերացնել միայն արմատական փոփոխություններով, առաջին հերթին փոխելով այն սահմանադրական, իրավական բազան, որը ծնել է այդ համակարգերը։ Նոր իշխանությունը պետք է հիմնահատակ վերացնի այդ համակարգերը՝ ստեղծելով միանգամայն նոր ինստիտուտներ ու կառուցակարգեր, որոնք կսպասրակեն նոր Հայաստանի խնդիրներն ու նպատակադրումները։ Հակառակ դեպքում մենք Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար լսելու ենք բոլորին առանց այդ էլ հայտնի խնդիրների արձանագրումներ՝ առանց դրանք լուծելու ծրագրերի, տարբերակների ու այլընտրանքների։ Այս համատեքստում չափազանց կարևոր է նախկին իշխանությունների գործունեության քաղաքական գնահատականի խնդիրը, ինչի մասին վերջերս խոսվում է այդքան հաճախ, ըստ էության, դառնալով հանրային պահանջ։ Պետական կառավարման արատավոր, կոռուպցիոն համակարգը, օլիգարխիկ տնտեսությունը չի կարող վերանալ ու վերափոխվել առանց անցյալում դրանց գործունեությանը պետության կողմից տրված իրավաքաղաքական գնահատականի։ Գործող իշխանությունը, սակայն, գոնե առայժմ նման քաղաքական կամք չի դրսևորում՝ խաղաղ գոյակցելով մի կողմից նախկին համակարգի իներցիայի պայմաններում, մյուս կողմից՝ նախկին օլիգարխների միջավայրում»։
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այս համակարգային արատները վերացնելուն ուղղված որևէ քայլ չի արել». Արման Բաբաջանյան
21:22 - 5.Օգոստոս.2019
Առաջարկում ենք նաև
05/02/19 16:10
Արման Բաբաջանյան. «Դիտարկումներ Նիկոլ Փաշինյանի Գերմանիա կատարած անպտուղ այցի վերաբերյալ»
28/05/24 10:47
Կամ հասկացել է, որ սա իր տեղը չէ, կամ՝ երևի դրսից են ասել, որ չես գնալու. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
09/05/24 11:40
Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան
09/05/24 09:10
«Ժողովուրդ». Փաշինյանը տեղյակ չէ բռնի տեղահանված արցախցիների ճակատագրից, սակայն բնակարանային ծրագրերից է խոսում
22/04/24 14:00
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թեւանյան
23/02/24 09:00
«Հրապարակ». Արմեն Աշոտյանի քննիչը պարգեւատրվել է
30/01/24 09:37
«Ժողովուրդ». Հերթական թափուր աթոռը ԲԴԽ-ում․ Վիգեն Քոչարյանը ցանկանում է դատավոր դառնալ
22/01/24 15:54
Փաշինյանի՝ արևմուտքի հովանու ներքո խաղաղության փնտրտուքները Հայաստանը կանգնեցրել են նոր պատերազմի սպառնալիքի առջև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան