Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ կարճ ասեմ. Արսեն Թորոսյանին շատ հարգելով հանդերձ՝ չեմ կիսում իր տեսակետն ու հարցը էս տեսանկյունից ներկայացնելու մոտեցումը։
Այո, կինը պիտի պաշտպանված լինի ու բռնության չենթարկվի, ու ունենա նույն իրավունքները, ինչ տղամարդը։
Բայց կին դարձած կամ կին ներկայացող տղամարդը չպիտի իրավունք ունենա, ասենք, երեխա որդեգրել ու մայր կոչվել։ Երկու տղամարդը չեն կարող ընտանիք կազմել ու երեխա դաստիարակել՝ մամա-պապա խաղալ։
Էդ իմ սկզբունքային դիրքորոշումն է, ինչքան էլ ոմանց դա հետամնաց կամ կարծրատիպային թվա։
Խնդիրը էս վերջին հարթության մեջ է, ոչ թե կանանց իրավունքների։
Չնայած կանանց մասով էլ՝ չեմ կարծում, որ կնոջը ծեծող երրորդմասցի Գոքորը կոնվենցիայի ընդունումից հետո կնոջը չի ծեծելու։
Հա, կոնվենցիան կարդացել եմ, ու չնայած իրավաբան չեմ՝ բայց հասցրել եմ ահագին մասնագիտական կարծիքներ լսել։
Առայժմ այսքանը։
Ճիշտն ասած, որոշել էի էս թեմային չանդրադառնալ, քանի ԱԺ օրակարգում էդ հարցը չկա, բայց նախարարի գրառմանը չկարողացա չարձագանքել։
Ոչ մի մեկնաբանության ու հարցի չեմ պատասխանելու։ Հարցը երբ կգա ԱԺ տիրույթ, մեկ էլ էդ ժամանակ կանդրադառնամ էս հարցին»։