Հանրապետությունում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այս շաբաթվա ընթացքում օդի ջերմային ֆոնը կլինի իդեալական։ Վաղը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 3-4 և նույնիսկ հանրապետության ամենաշոգ գոտիներում, այդ թվում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է ընդամենը +31․․․+32 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայի սահմաններում է»,- գրել է նա: