Պատկերացնում եք՝ ինչ լավ կլիներ, եթե Ստամբուլյան կոնվենցիայի փոխարեն ազգովի քննարկեինք, օրինակ, ներդրումների ներգրավման ուղիները։ Բայց, ցավոք, քննարկում ենք այն, ինչ այսօր իշխանությունների կողմից մեզ առաջարկված միակ օրակարգն է։
Ստացվում է այնպես, որ մեր հայրենիքն ունի 3 գերխնդիր. առաջինը նախագահ Քոչարյանին ամեն գնով դատելն է, 2-ը դատավորներին նսեմացնելն է, որպեսզի առաջինը կատարվի, և 3-ը Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելն է։ Իհարկե, ժողովրդի ուշադրությունը շեղելու համար վատ չէ մտածված, բայց ամեն ինչ ունի իր ժամկետը։ Անխուսափելիորեն շուտով գալու է այն օրը, երբ ժողովուրդը պահանջելու է իրական բարեփոխումներ։ Այ էդ ժամանակ ո՛չ պաշտպանին խոսք չտվող դատավորը կփրկի, ոչ էլ կարաբինան։