ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Արձակուրդում եմ, բայց ուղեղս չի անջատվում։
Հեռվից նայելով մեր երկրի անցուդարձին՝ մի տեսակ բանականության մեջ չի տեղավորվում։
Ո՞նց է սա հնարավոր։
Երկրիդ հերոսական նահատակների շիրիմներն են պղծվում...
Երկրիդ վարչապետը, սաղ հարցերը թողած, պեռաշկու ու կուկուռուզի թեմաների մեջ է մնացել...
Երկրիդ ուժային-իրավապահները ընկել են իմ և ընկերներիս վրա կեղտ բռնելու և գործ թխելու հանձնարարականների ձեռքը կրակը։
Երկիրս երկիր է, իսկ մենք բոլո՞րս... Ո՞նց անջատել զանգվածային ինքնոչնչացման այս հրեշավոր մեխանիզմը։
Ես Նիկոլի նման վարչապետ չէ էհ, հարևան չէի ուզենա ունենալ»,- գրել է նա։