ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
««Պեռաշկու հույսին թողնելու» շոուներ բեմադրելու փոխարեն, պոստին մի քնի, Փաշինյան, և զբաղվի երկրի անվտագությամբ և սրբությունների պաշտպանությամբ, եթե, իհարկե, ի վիճակի ես:
1990թ. Մայիսի 27-ին Երևանում արյունալի դեպքերից հետո հայ ժողովրդի անկախության պայքարը տվեց առաջին նահատակներին:
Երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի և ընդամենը 1 ամիս առաջ ստեղծված Հանրապետական կուսակցության ջանքերով մեր նահատակները հողին հանձնվեցին Եռաբլուրում:
Եռաբլուրը Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի ջանքերով դարձավ հերոսների Պանթեոն, ուր հանգչում են Հայաստանի ու Արցախի ազատագրության համար նահատակված հայորդիները:
Անհավանական է, բայց այսօր պղծվում են Եռաբլուրն ու Ապրիլյան պատերազմի շիրմաքարերը:
Անցած մեկ տարում ականատես եղանք մեր սրբությունների դեմ ակնայտ արշավի՝ հարձակում Վեհարանի, ազգային-հոգևոր արժեքների վրա, ամենաբարձր քաղաքական ամբիոնից տրանսգենդերության քարոզ, Ապրիլյան պատերազմը սանձազերծած հանցագործ Ալիևը ՀՀ ոչ բարով ղեկավար Փաշինյանի ձեռամբ հռչակվեց «կիրթ և նորմալ», փոխարենը ներքին թշնամիներ հռչակվեցին Արցախյան ազատամարտի հերոսները:
Նիկոլը դավադիր ուժեր և օտարերկրյա գործակալներ թող փնտրի Եռաբլուրը պղծողների մեջ»: