Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձել է 4 տարեկան երեխայի երիկամային սոնոգրաֆիայի համար հիվանդանոցում գումար պահանջելու դեպքին, որի վերաբերյալ սոցիալական ցանցերում գրառումներ են կատարվել:
«Ուզում եմ նշել, որ մինչև 18 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությունը վերաբերում է հիվանդանոցային ստացիոնար բուժօգնությանը և դժվարամատչելի, թանկարժեք հետազոտություններին:
Տվյալ դեպքով' մինչև 7 տարեկան երեխաների սոնոգրաֆիկ հետազոտությունը և այլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ու լաբորատոր-գործիքային հետազոտությունները արտահիվանդանոցային պայմաններում կարող են իրականացվել մասնագիտական կլինիկաներում' երեխայի պոլիկլինիկայի ուղեգրմամբ: Այս դեպքում պետք է ֆիքսել, որ առկա չի եղել ուղեգիրը և չի պահպանվել ընթացակարգը:
Կոչ եմ անում պահպանել գործող ընթացակարգերը և անհարկի չմեղադրել բուժհիմնարկներին»,-Ֆեյսբուքի իր էջում գրել Թորոսյանը: