06:39
Արա Վարդանյանը դիմում է արցախահայությանը

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս գրառմամբ դիմում եմ մեր Արցախահայությանը.

Վերջին օրերին նկատում եմ որոշ մարդկանց կողմից նախապատրաստվող սադրիչ նյութեր։ Նշում են, որ պահանջելու են Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը։

 

Խնդրում եմ բոլոր Արցախցիներին իրենց տալ մի շատ պարզ հարց. ինչի՞ է պետք պահանջել Նախագահի հրաժարական այն դեպքում, երբ նշված անձի լիազորությունները ավարտվում են մեկ տարի անց, երբ նույն այդ մարդը պաշտոնապես հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրություններին (ինչին, ես որպես անհատ, դեմ էի, քանզի համոզված եմ, որ Նախագահ Սահակյանը դեռ շատ անելիք ուներ այդ պատասխանատու պաշտոնում)։ Խնդրում եմ մտածեք այս հարցի շուրջ, իրոք, ի՞նչն է իրական պատճառը այս պահին նման գործողությունների գնալու համար։

Մի երկիր, որ ամենօրյա պատերազմական իրավիճակում է, ինչպես կարող է ենթարկվել նման արկածախնդրությունների, ախր ինչպես։ Նույնիսկ ամենաբարի նպատակների համար նման խառնաշփոթ ստեղծելու դրդումը չի կարող դիտարկվել ի օգուտ Արցախի։

Իմ շատ սիրելի Արցախցիներ, մի տրվեք սադրանքների, մի քանդեք այն հողը, որի վրա կանգնած եք: Պինդ պահեք հենց ձեր արյան գնով ազատագրվածը։

Ցավոք, քաղաքական գործիչները իշխանության հասնելու համար միշտ չէ, որ առաջնորդվում են իրենց իսկ երկրի շահերով։ Շատ հաճախ իրենք պատրաստ են թուլացնել երկիրը, դիմադրողականությունը, միջազգային համբավը, պետական ինստիտուտները՝ միայն թե հասնեն բաղձալի իշխանության։

Երբ Հայաստանից հասնում ես Արցախի սահմանին, տեսնում ես մի շատ կարևոր պաստառ «Ազատ Անկախ Արցախը ողջունում է ձեզ»։ Խնդրում եմ մնաք հենց այդպիսինը՝ ազատ և անկախ։ Սադրիչներ միշտ կլինեն, բայց համոզված եմ, որ դուք շատ ավելի խոհեմ եք, քան այդ սադրիչները։ Համախմբվեք ձեր ընտրված Նախագահի շուրջը և արեք ամենը երկիրը անսասան պահելու համար։
Ձեզ բոլորին մաղթում եմ ուժ ու եռանդ»։

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս