ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վերջին մեկ տարվա ընթացքում ինչ ասես չտեսանք: Էլ ասֆալտին փռելու հիստերիկ կոչեր, էլ ԱԱԾ-ով սպառնալ, էլ պատին ծեփել, «վնգստալ», էլ դատարանների շրջափակում, էլ Դուշանբեի կախարդական վերելակ, էլ «օտարերկյա գործակալներ», Արցախում «դավադիր ուժեր», խորովածի փառատոն, Քաշքայի գովազդ ու էլի բազմաթիվ նիկոլական գլուխգործոցներ:
Բայց խայտառակության գլուխգործոցը ահաբեկչական գործողության մասնակիցների ազատ արձակումն էր և Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումը: Նիկոլի Հայաստանում Արցախի հերոսին ձերբակալում են, իսկ ՊՊԾ գունդը գրավողներին ազատ արձակում, սա շատ վտանգավոր է պետության համար...
Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահը քաղաքական բանտարկյալ է: Ժողովուրդ, սա մեր պետության ամոթն ա, սթափվե′ք»: