ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«2018թ-ի սեպտեմբերին Փաշինյանի ապաշնորհ հեղկոմը, 380 միլիոն դրամով տուգանելով Ալավերդու պղնձաձուլարանին, գործարանի 640 աշխատակիցների համար ուղիղ ճանապարհ հարթեց դեպի գործազրկություն։
Ես, որպես ԱԺ փոխնախագահ, նամակով անմիջապես դիմեցի Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ գործարանի փակումը։
2018թ-ի նոյեմբերի 27-ին Փաշինյանն ալավերդցիների առջև հրապարակային խոստացավ,որ որևէ մեկը իր աշխատանքը չի կորցնելու։
Ամիսներն անցնում են, իսկ Նիկոլը մատը մատին չի տվել իր խոստումը կատարելու համար։
Նրան պետք էին ալավերդցիների քվեն, որը նա ստացավ շուտասելուկային ստի արդյունքում։
Հ.Գ. Այսօր հարյուրավոր ալավերդցիները կորցրել են իրենց աշխատանքը, իսկ Նիկոլի կախարդական թվացող փայտիկը, կարծես թե սկսել է ի վնաս իրեն աշխատել»։