«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համակեցության կանոնների վրա թքած ունենալու նուրբ արվեստը. էս վիճակը վաղուց ա, անհիշելի ժամանակներից: Ճանապարհի կեսը փակել են քիչ ա, հետիոտներն էլ առանց տեսադաշտ ունենալու հետևից դուրս են գալիս ու ընկնում ակտիվ երթևեկության բերան: Դեռ սա էլ քիչ ա, որ կանգնելիս են լինում, փողոցի երթևեկությունը երկայնքով փակում են ու հետընթաց տեղավորվում իրենց տարիներով զավթված տեղում: Եթե երթևեկության համար նորմալ ա (ինչում խիստ կասկածում եմ), ապա նորմալ չէ իրար հետ ներդաշնակ ապրելու, փոխադարձ հարգանքով հարաբերվելու տեսանկյունից»: