«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի աշխատակից, քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը տեղյակ է, որ մեր զինվորականներին ու նրանց հավասարեցված բոլոր անձանց սկսած 2005 թվականից քրոնիկ խաբել են' 40%-ով քիչ վճարելով բոլորի արձակուրդայինները։
Այսպիսով, պետական միջոցներից հանվել, բայց մեր հայրենիքի պաշտպաններին չի վճարվել շուրջ 120 միլիոն դոլարի հասնող գումար։
Ո՞ւր են գնացել այդ միլիոնները...
Ցավով փաստում եմ, որ այդ գործելաոճը շարունակվում է նաև այսօր։
Այսօրվա իշխանական բազմաթիվ պաշտոնյաներ տեղյակ են այս խնդրից, բայց լռում են։
Այսօր բարձրաձայնում եմ Ալեքսանդր Ղազարյանի անունը, ով խոստացել էր անհապաղ լուծում տալ այս խնդրին, սակայն, ինչպես տեսնում ենք, յուրացումները շարունակվում են, իսկ պարոն Ղազարյանը շարունակում է լռել ու պաշտոնավարել։
Հարգելի զինվորականներ և բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հավասարազոր կարգավիճակ, պահանջեք Ձեզ վճարվող արձակուրդայինների վերահաշվարկ' հղում կատարելով օրենքի պահանջներին։
Հ.Գ. Տիկնայք և պարոնայք աթոռանիստներ, Ձեր լռությունը հանցագործությանը մասնակցելուն հավասարազոր է։ Վաղը չնեղանաք, երբ հայտնվեք մեղադրյալի կարգավիճակում։
Հ.Հ.Գ. Բոլոր լռողների անունները տալու եմ, ոչ ոք «փուստ» չի անցնելու»: