05:50
Նարեկ Սամսոնյան. «Օսիպյանը ճիշտ էր, Նիկոլը սխալ»

Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից:

«Երեկ Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «փողոց փակելը ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅՈՒՆ է»: Ճիշտ է ասել Վալերի Օսիպյանը, փողոց փակելը խուլիգանություն է, իսկ եթե այն արվում է իշխանությունն ուզուրպացնելու համար և հաջողության է հասնում արդեն սահմանադրական կարգի տապալում է: Այսպիսով Օսիպյանը փաստացի երկրորդում է մեզ և հայտարարում, որ Նիկոլ Փաշինյանը ԽՈՒԼԻԳԱՆ է, ես կասեի երկրի գերագույն գլխավոր խուլիգանը:

Հ.Գ. Վալերի Օսիպյանի ասածից բնավ չի ենթադրվում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը փողոց փակելով չպետք է հեռացնի ժողովուրդը: Լրիվ հակառակը` Օսիպյանի բառերով` խուլիգանությամբ իշխանության եկածին իր մեթոդներով պետք է հեռացնել, ինչից հետո ինքը կարող է ցուցմունք տալ Փաշինյանի դատավարության ընթացքում: Այնպես որ Վալերի Օսիպյանը շաաատ կարևոր բան է ասել, մի քննադատեք»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս