Մի անգամ փոքրիկ գորտերը մրցույթ կազմակերպեցին.նրանց նպատակն էր բարձրանալ աշտարակի գագաթ...մրցույթը նայելու և մասնակիցների վրա
ծիծաղելու համար շատ հանդիսատես էր հավաքվել ...Մրցույթը սկսվեց...հանդիսատեսից և ոչ մեկը չէր հավատում,որ
գորտերից ինչ որ մեկը կհաղթի,հաջողության կհասնի...
- Շատ դժվար կլինի
- Նրանք երբեք չեն բարձրանա
-Հիմարություն է նրանց արածը....բացականչում էր
հանդիսատեսը...
Շատ բարձր էր աշտարակը, փոքրիկ գորտերը
ընկնում էին իրար հետևից....ու միայն մի գորտի հաջողվեց բարձրանալ աշտարակի գագաթ...
- Հարցրին հաղթողին, թե ինչպես հաջողվեց նրան նվաճել
այդ անհասանելի թվացող բարձրությունը...պարզվեց, որ հաղթող գորտը խուլ է եղել ու չի լսել հանդիսատեսի բացականչությունները...
Ի՞նչ կցուցանե առակը ...
Երբեք մի լսեք նրանց, ովքեր իրենց հոռետեսությամբ ու բացասական մտավիճակով կազդեն ձեզ վրա և կփորձեն պառակտել Ձեր հավատն ու վստահությունը սեփական ուժերի, կարողությունների հանդեպ ...նրանք կխլեն ձեզանիգ Ձեր ամենանվիրական երազանքներն ու
ցանկությունները...Մի մոռացեք խոսքի ՈՒԺԻ մասին...Այն ամենը, ինչ կարդում եք կամ լսում, ուղղակիորեն ազդում է Ձեր վարքագծի և տրամադրության վրա...