ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի մտահոգներ, իշխանության որոշ ներկայուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել. մարդկանց համոզում են, թե «ինչքան լավ ու օգտակար բան է» այս փաստաթուղթը:
Կոչ եմ անում բոլորիդ միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին:
Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկի մտքով անցնի դա բերել Ազգային ժողով: Առաջիկայում այս հարցին կանդրադառնամ առավել մանրամասն»: